Մադոննան իր նոր ալբոմը կթողարկի 2012-ին

21:32 • 05.09.11

Մադոննան իր հերթական ալբոմը կթողարկի 2012-ի աշնանը, հաղորդում է Lenta.ru-ն:

Երգչուհու նոր` թվով 12-րդ ալբոմի անունը դեռևս չի հրապարակվում: Ենթադրվում է, որ ալբոմի առաջին երգը կթողարկվի փետրվարին կամ մարտին: Նախորդ` Hard Candy ալբոմը Մադոննան թողարկել էր 2008-ին:

Երգչուհին նոր սկավառակի վրա աշխատանքները սկսել է 2011-ի հուլիսին:

Երկար տարիների ընթացքում երգչուհու ալբոմները թողարկում էր Warner Bros. Records-ը, սակայն նոր ձայնասկավառակը թողարկելու է Live Nation ընկերությունը: