Ուկրաինայում «Երկրի ձայն» դառնալու համար կպայքարի նաև Արսեն Միրզոյանը (տեսանյութ)
Ուկրաինայում անցկացվող «Երկրի ձայնը» (Голос Країни) նախագծում հայազգի Արսեն Միրզոյանը եզրափակիչ փուլում է հայտնվել։
Ինչպես հաղորդում է ուկրաինական Analitika.at.ua կայքը, Միրզոյանից բացի եզրափակիչ փուլում են հայտնվել նաև Անտոնինա Մատվիենկոն, Վլադ Սիտնիկը և Իվան Գանզերան։
Голос країни–ին վոկալ հեռուստատեսային շոու է, որը ցուցադրվում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով։ Այն հոլոնդական The Voice of Holland նախագծի ուկրաինական ադապտացիան է։










