Շվեդ սաքսոֆոնահարը ելույթի ժամանակ 20 մ բարձրությունից ընկել է ու մահացել

19:23 • 05.09.11

Շվեդ սաքսոֆոնահար Ֆինն Մարտինը Գերմանիայի Լեյպցիգ քաղաքում անցկացված փառատոնի ժամանակ 20 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացել։

Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, ելույթի ժամանակ կտրվել է այն հաստ պարանը, որով երաժիշտը իջնում էր (միաժամանակ նվագելով) շենքի ճակատային մասով։

Հարվածից Մարտինը տեղում մահացել է։ Հաղորդվում է, որ «Գլխապտույտ» անունը կրող այդ համարը երաժիշտը բազմիցս կատարել էր։