«Հայլուրի» հիմնական թողարկումները կվարեն Նվեր Մնացականյանը և Արտակ Հերիքյանը

14:16 • 07.09.11

Հանրային հեռուստատեսության նոր եթերաշրջանում «Հայլուրը» եթեր կհեռարձակվի նոր տաղավարից, նոր տեխնիկական միջոցներով և նոր հաղորդավարներով: «Հայլուրի» հիմնական թողարկումը կվարեն Նվեր Մնացականյանը և Արտակ Հերիքյանը: Նվեր Մնացականյանը նաև ամեն երեկո հարցազրույցներ կվարի ճանաչված մարդկանց հետ: Այս մասին այսօր տեղեկացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Հանրայինի եթերում հոկտեմբերի 1-ից կլինի նաև հայ-վրացական «Երկու աստղ» պայմանական անունով նոր նախագիծը, որտեղ հայ և վրացի երգիչները կերգեն միասին: Հաղորդումը միաժամանակ կհեռարձակվի Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ, իսկ վերջում «Աստղերը» գալա համերգով հանդես կգան Վրաստանում և Հայաստանում:

«Մինչև տարեվերջ սպասեք նաև ուրիշ միջազգային նախագծերի», - ասաց Ալեքսան Հարությունյանը: Բացի դրանից` Հանրայինի եթերում կշարունակնվեն եթեր հեռարձակվել նորացված «Երգ Երգոց» և Արթուր Բախտամյանի «Հայոց հարց» հաղորդաշարերը: Իսկ ցերեկային ժամերին ժամանցային նոր հաղորդումների պակաս չի զգացվի` ընդգծեց Ալեքսան Հարությունյանը: