Ամենահաջողակ կին ռեժիսոր ճանաչվել է «Քունգ-ֆու Պանդա-2» մուլտֆիլմի ռեժիսորը
Ամերիկացի կինոռեժիսոր Ջենիֆեր Յուն ճանաչվել է կոմերցիոն առումով ամենահաջողակ կին ռեժիսորը։ Ջենիֆեր Յուի միակ լիամետրաժ աշխատանքը՝ «Քունգ-ֆու Պանդա-2» մուլտֆիլմը, վարձույթի է հանվել 2011թ. մայիսին և կինոթատրոններում հավաքել ավելի քան 650մլն դոլար, որը ռեկորդային է համարվում կին ռեժիսորի համար։
JoBlo կայքի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Յուին հաջորդում է «Մամմա ՄԻԱ» մյուզիքլի ռեժիսոր Ֆիլլիդ Լլոյդը։ ԱԲԲԱ խմբի երգերի վրա հիմնված այս ֆիլմը էկրան է բարձրացել 2008թ. և վարձույթում հավաքել 610 մլն դոլար։










