Հայտնի է դարձել «Օսկարի» վարողի անունը

03:58 • 07.09.11

ԱՄՆ կինոակադեմիան պաշտոնապես հայտարարել է, որ «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը վարելու է կատակերգու Էդի Մերֆին, հաղորդում է MIGnews-ը:

Կինոակադեմիան նախապատվությունը տվել է Մերֆիին` մերժելով հեղինակավոր միջոցառման վարողի համար առաջադրված այլ թեկնածուներին ու իր որոշումը հրապարակելով ավելի վաղ, քան սովորաբար:

Որպես կանոն, «Օսկարի» վարողի անունը հայտնի է դառնում հունվարին, սակայն այս տարի մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են չգրգռել հանդիսատեսի հետաքրքրությունը: