Ես իմ ուզածն անում եմ, բայց՝ կաղապարներում. Սյուզի
«Մեր ընտանիքում գերիշխում է տղամարդը, ամեն ինչ որոշում է տղամարդը։ Ցավում եմ դրա համար, բայց ներդաշնակություն ասվածը մեր տանը չկա»,- «Երևանի գիշերներում» հաղորդման ժամանակ ասաց երգչուհի Սյուզին։ «Ես իմ ուզածն անում եմ, բայց էլի կաղապարներում, որովհետև եթե ես մի փոքր ավելի ազատ լինեի, ու ընդունեի բոլոր առաջարկները, ասենք, մի-երեք տարի բնակվեի Ամերիկայում, համագործակցեի S կոմպոզիտորի հետ, պատկերացնում եմ՝ ինչքան մեծ հաջողություն կունենայի»,- նշեց նա։
Երիտասարդ երգչուհու կարծիքով տղամարդը պիտի հարգի կնոջ ցանկությունները և իրավունքները, և չփորձի կնոջը ստրկացնել։ Ըստ նրա՝ «ստրկացնել է», երբ տղամարդն ամեն օր ինքն է ընտրում իրենց գնալու վայրը և գոնե երբեմն ընտրության իրավունքը չի զիջում կնոջը։ «Համենայն դեպս մեր ընտանիքներում բոլոր վերջնական որոշումները կայացնում են տղամարդիկ»,- ասաց Սյուզին՝ դժվարանալով պատասխանել՝ դա իրեն դուր է գալիս, թե ոչ։
«Ինձ դուր է գալիս, երբ ամեն բան գեղեցիկ է տանը, ինձ դուր են գալիս հայկական ավանդույթները, սովորույթները, թե չէ կխախտեի դրանք,- ասաց նա։- Թե չէ այստեղ չէի բնակվի։ Համենայն դեպս կուզեի, որ կինը մի փոքր ավելի ազատ լիներ իր ընտրության մեջ։ Նույն իմ եղբոր կինն իրավունք չունի ծնկից վերև փեշ հագնի. չէ, եղբորս դա շատ է դուրս գալիս, բայց նա մտածում է մնացածների կարծիքի մասին»։










