Վառելիքի ստորգետնյա պահեստները Լոնդոնում թանգարան կդառնան
Լոնդոնում 2012թ. Օլիմպիական խաղերի սկզբին վառելիքի երկու ստորգետնյա պահեստներ կվերածվեն ժամանակակից արվեստի պատկերասրահի։
Ինչպես գրում է Independent թերթը, Tate Modern պատկերասրահի ընդլայնման համար հատկացվել է 216 մլն. ֆունթ սթեռլինգ, այն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2016թ.։ Պահեստները, որոնք չեն օգտագործվել 1981թ.-ից, իրենց մեջ կներառեն կինոսրահներ, քննարկման հրապարակներ։
Կենտրոնի զարգացման հաջորդ փուլը կլինի Herzog & de Meuron շվեյցարական բյուրոյի կողմից նախագծված նոր շենքի կառուցումը, որը պատկերասրահի հնարավորությունները կմեծացնի 70%-ով։
Tate Modern-ը այցելուների թվով աշխարհում երկրորդ թանգարանն է Լուվրից հետո։ Մասնավորապես 2010-2011թթ. ընթացքում այն ունեցել է 7 մլն այցելու։










