Համացանցում է հայտնվել Էմի Ուայնհաուսի վերջին տեսաձայնագրությունը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել բրիտանացի հայտնի երգչուհի Էմի Ուայնհաուսի վերջին տեսաձայնագրությունը։ Հետմահու տեսանյութում երգչուհին հայտնի երգիչ Թոնի Բենեթի հետ կատարում է «Մարմին և հոգու»( Body and Soul) երգը, ապա հարցազրույց տալիս։
Ինչպես հաղորդում է ռուսական Lifenews.ru կայքը, տեսանյութում երգչուհին առողջ և երջանիկ տեսք ունի, իսկ հարցազրույցում նա ոգևորությամբ խոսում է վերոնշյալ դուետի և այդ կատարման առնչությամբ իր հոր ռեակցիայի մասին։
«Ինձ անձամբ ամեն ինչ դուր եկավ։ Ես իրոք բավականություն ստացա այդ երգի համատեղ կատարումից։ Ամեն ինչ պարզապես հիանալի էր,–ասել է երգչուհին և հավելել,– Երբ հայրս լսեց այդ երգը, ինձ ասաց. «Գիտես՝ դա լավագույն երգն է։ Սա քո կատարած լավագույն երգն է։ Դու դա հասկանու՞մ ես.»։ «Ես պատասխանեցի՝ իհարկե, Միտչ, ես հասկանում եմ, չէ՞ որ ես քո աղջիկն եմ»։
Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենան սեպտեմբերի 14–ին, այդ օրը երգչուհին 28 տարեկան կդառնար։
Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին Էմիին մահացած գտան Լոնդոնի իր բնակարանում։ Թե կոնկրետ որն էր երգչուհու մահվան պատճառը, հայտնի չէ։ Բժշկական փորձաքննությունը պարզել էր, որ երգչուհին մահվան պահին հարբած է եղել։










