Լատվիան հաստատել է իր մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2011»–ին
Լատվիան հաստատել է իր մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին։ Ինչպես հաղորդում է Belta.by կայքը, այդպիսով, միջազգային այդ մրցույթին 14 երկիր կմասնակցի։
«Մանկական Եվրատեսիլ 2011–ին» առաջին անգամ կմասնակցի Սան Մարինոն, իսկ մի քանի երկիր, ինչպես օրինակ Մալթան, Սերբիան, հրաժարվել են մասնակցել մրցույթին։ Ի սկզբանե Լատվիան ևս ծրագրել էր չմասնակցել մրցույթին, ավելի ուշ, սակայն, մտափոխվել է։
Ինչպես հաղորդում է կայքը, մրցույթում հաղթող ճանաչվելու համար կպայքարեն Հայաստանը, Բելգիան, Վրաստանը, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Նիդերլանդները, Ռուսաստանը, Շվեդիան, Ուկրաինան, Բելառուսը, Լատվիան, Սան Մարինոն։
Մրցույթը տեղի կունենա 2011թ. դեկտեմբերի 3–ին՝ Երևանում։










