Քիրա Նայթլին կմարմնավորի Աննա Կարենինային
Բրիտանացի դերասաններ Քիրա Նայթլին և Ջուդ Լոուն Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարահանվելիք ֆիլմում կմարմնավորեն գլխավոր հերոսներին: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Ալեքսեյ Վրոնսկիի դերը կկատարի Աարոն Ջոնսոնը, ով նկարահանվել է նաև «Դառնալ Ջոն Լենոն» ֆիլմում:
Ֆիլմի ռեժիսորը Ջո Ռայթն է, ով ասել է, որ «Աննա Կարենինա» ստեղծագործությունում նախ և առաջ տեսնում է ընտանեկան դրամա, իսկ ռուսական պատմության և գյուղատնտեսության վերաբերյալ Տոլստոյի մտքերը ֆիլմում չեն արտացոլվի:
Working Title Films-ը ֆիլմի նկարահանումները կսկսի սեպտեմբերին:
Կինոյի պատմության ողջ ընթացքում «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարահանվել է 30 ֆիլմ: Դրանցից առաջինը նկարվել է 1911-ին Ռուսաստանում: Մեծ Բրիտանիայում 1948-ին նկարահանված ֆիլմում Աննա Կարենինային մարմնավորել է Վիվիեն Լին, իսկ 1997-ին նկարահանված ամերիկյանում՝ Սոֆի Մարսոն:










