Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրը Սակուրովի «Ֆաուստն» է
Վենետիկի կինոփառատոնի գլխավեր մրցանակ՝ «Ոսկե առյուծ»-ը շնորհվեց ռուսաստանցի կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովի «Ֆաուստ» ֆիլմին:
«Ես‚ իհարկե‚ հուզված եմ: Այն շատ փոքր է‚ սակայն շատ երկար ճանապարհ էր պետք անցնել‚ որպեսզի այն իմ ձեռքում հայտնվեր: Ես երջանիկ եմ‚ որ ապրում եմ կինեմատոգրաֆում և մենք բոլորս սիրում և հասկանում ենք միմյանց»‚ - Սակուրովի խոսքերն է մեջբերում «Ռիա նովոստին»:
Ժյուրիի նախագահ Դարեն Արանոֆսկին նշել է‚ որ «Ֆաուստին» գլխավոր մրցանակ տալու որոշումը միաձայն է ընդունվել‚ քանի որ‚ իր խոսքերով՝ «սա այն ֆիլմն է‚ որ տակնուվրա արեց ողջ հանդիսատեսին»:
Ֆիլմի սյուժեն հիմնված է Գյոթեի «Ֆաուստի» առաջին պոետիկ դրամայի վրա և պատմության ընթացքի ու մարդկանց մասին կինոեռապատման վերջին մասն է:










