Ուրգանտը որոշել է դառնալ երգիչ ու դարձել է Գրիշա (տեսանյութ)
Հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը որոշել է ընդլայնել իր գործունեության ոլորտը և երաժշտական կարիերա սկսել։ Այդ նպատակով նա անգամ փոխել է անունը՝ դառնալով Գրիշա Ուրգանտ, գրում է WDaily-ն։
Իվան Ուրգանտը նախկինում նույնպես երգել է՝ Գարիկ Մարտիրոսյանի ու Սերգեյ Սվետլակովի հետ միասին «Պրոժեկտորփերիսհիլթոն» հաղորդման ավարտին կատարելով համաշխարհային հիթերից մեկը։ Սակայն պարզվել է, որ տաղանդավոր երիտասարդն ինքն է գրում սիրո մասին երգեր։
Հաղորդավարը վճռականորեն տրամադրված է ինքնուրույն գրավել երաժշտական ասպարեզը։ Նա արդեն բեմական անուն է ընտրել՝ Գրիշա Ուրգանտ, և պատրաստվում է հանդիսատեսին ներկայացնել իր տեսահոլովակը։
Երգը կոչվում է «Ձայներով» («Голосами») և արդեն ակտիվորեն հեռարձակվում է ռադիոկայաններով։










