Էմի Ուայնհաուսի վերջին երգը վաճառքի կհանվի վաղը՝ նրա ծննդյան օրը (տեսանյութ)

20:59 • 13.09.11

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի վերջին ձայնագրված երգը վաճառքի կհանվի վաղը՝ երգչուհու ծննդյան օրը: Վաղը Ուայնհաուսը կդառնար 28 տարեկան:

Ինչպես հաղորդում է Росбалт-ը, խոսքը Body and Sou երգի մասին է: Ուայնհասուն այն կատարել է ամերիկյան երգիչ Թոնի Բեննետի հետ: Երգը ձայնագրվել է լոնդոնյան Abbey Road ստուդիայում:

Վաճառքից ստացված գումարի մի մասը կփոխանցվի Ուայնհաուսի հոր կողմից հիմնված բարեգործական ֆոնդին:

Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսի մարմինը հայտնաբերվել էր իր լոնդոնյան բնակարանում՝ ընթացիկ տարվա հուլիսի 23-ին: Երգչուհու մահից հետո նրա հայրը ալկոհոլիզմով տառապողների օգնության բարեգործական ֆոնդ է հիմնել: