Հաննիբալ Լեկտերի մասին սերիալ կնկարահանվի

17:48 • 13.09.11

Gaumont International Television-ը սերիալ կնկարահանի, որի գլխավոր հերոսն է լինելու մարդակեր Հաննիբալ Լեկտերը։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Հաննիբալ Լեկտեր կերպարը հորինել է ամերիկացի գրող Թոմաս Հարիսը։ Մարդակեր մանյակը մի քանի ֆիլմերի գլխավոր հերոս է, ինչպես օրինակ «Գառնուկների լռությունը, «Կարմիր վիշապը, «Հաննիբալը» և այլն։

Հեռուստասերիալում կցուցադրվի մարդասպանի ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի փոխհարաբերությունների պատմությունը։