Սանկտ Պետերբուրգում կհայտնվի Վիկտոր Ցոյի 20 մետրանոց նկարը (լուսանկարներ)

22:04 • 13.09.11

Սանկտ Պետերբուրգում կհայտնվի Վիկտոր Ցոյի՝ 20 մետր երկարությամբ նկարը՝ նվիրված «Կինո» խմբի առաջնորդի  50-ամյակին:

Երգչի նկարը կպատկերվի բնակելի շենքերից մեկի պատին: Քաղաքապետարանն արդեն տվել է համապատասխան թույլտվությունը, հաղորդում է Росбалт-ը:

Սովետական ռոք երաժիշտ, նկարիչ, երգահան Վիկտոր Ցոյը հայտնի է «Արյան խումբ» («Группа крови»), «Ութերորդ դասարանցի» («Восьмиклассница»), «Արեգակ անունով աստղ» («Звезда по имени солнце») երգերով: Նա նաև խաղացել է «Ասեղ» («Игла»), «Ռոք» («Рок»), «Արձակուրդի ավարտը» («Конец каникул») և այլ ֆիլմերում: