«Անիմաևկա-2011» միջազգային փառատոնում Դավիթ Սահակյանցի «Հայրենները» ֆիլմը մրցանակի է արժանացել
Այսօր Բելառուսում փայվել է անիմացիոն ֆիլմերի «Անիմաևկա -2011» միջազգային փառատոնը, որին մասանակցել է նաև Հայաստանը։ Ինչպես հաղորդում են բելառուսական լրատվամիջոցները, փառատոնի գրան պրի մրցանակին է արժանացել լեհ ռեժիսոր Տոմեկ Բագինսկիի «Կինեմատոգրաֆը» ֆիլմը։ Երեխաների համար լավագույն ֆիլմ է ճանաչվել Մարիս Բրինկմանիսի (Լատվիա) «Կենաց ջուր» մուլտֆիլմը: Հայաստանը ներկայացնող Դավիթ Սահակյանցի «Հայրենները» ֆիլմը (ֆիլմի հիմքում Նահապետ Քուչակի հայրեններն են) հաղթող է ճանաչվել «Լավագույն պատկերավոր լուծում» անվանակարգում։
«Անիմաևկա» անիմացիոն ֆիլմերի միջազգային ամենամյա փառատոնն անցկացվում է 1998 թվականից։ Փառատոնի նպատակն է բացահայտել համաշխարհային անիմացիայի լավագույն ֆիլմերը, աջակցել անիմացիոն կինոյին, ինչպես նաև ամրապնդել Բելառուսի և փառատոնի մասնակից երկրների միջև մշակութային կապերը։










