Euronews–ը՝ Երևանում անցկացվող ReAnimania փառատոնի մասին (տեսանյութ)

12:10 • 14.09.11

Հայաստանում անցկացվող ReAnimania անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին է անդրադառնում Euronews հեռուստաալիքը։ «Հայաստանի անիմացիոն ֆիլմերի հին ավանդույթ ունեն, առաջին նման ֆիլմը նկարահանվել է 1930–ական թթ»,– հաղորդում է տեսանյութի հեղինակը։

Euronews–ը նաև զրուցել է փառատոնի տնօրեն Վրեժ Քասունիի հետ, որը նշել է, որ կինոարդյունաբերությունը և մասնավորապես այդ ճյուղը Հայաստանում տուժել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ «Սովետական Միության փլուզումից հետո ամեն ինչ մոռացվեց և այդ ամենը վերականագնելու անհրաժեշտություն կար։ Այդ իսկ պատճառով մենք փառատոնը ReAnimania անունը տվեցինք՝  կինոարդյունաբերությունը վերականդենդացնելու, վերականգնելու և նոր կյանք տալու համար»,–ասել է Քասունին։

Քասունին նաև հայտնել է, որ փառատոնի նպատակն է զարգացնել այդ ճյուղը Հայաստանում։ «Այժմ մենք հիմնականում կենտրոնանում ենք տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային փորձի փոխանակության վրա, որը այնուհետև կվերածվի միջազգային փորձի փոխանկման»,– նման հույս է հայտնել Քասունին։