Բրիտանիայում կհրատարակվի Քոնան Դոյլի ամենից առաջին վեպը
2011 թվականի սեպտեմբերին, Մեծ Բրիտանիայում կհրատարակվի Արթուր Քոնան Դոյլի ամենից առաջին վեպը, որի ձեռագիրը նախկինում կորած էր համարվում:
130 տարի առաջ գրված վեպը վերնագրված է «Ջոն Սմիթի պատմությունը»: Քոնան Դոյլը այն գրել է 23 տարեկանում:

«Քոնան Դոյլը գերլ է վեպը, այն ժամանակ, երբ փորձում էր համընթաց սկսել բժշկի և գրողի կարիերաները: «Ջոն Սմիթի պատմությունը» հիմնականում ինքնակենսագրական է:
Գլխավոր հերոսը օժտված է այնպիսի հատկություններուվ, որոնք բնորոշ են հեղինակին, ինչպես նաև` Ջոն Սմիթիի կյանքի հանգամանքները շատ ընդհանրություններ ունեն հեղինակի կյանքի այդ ժամանակվա պարագաների հետ», - ասված է վեպի թարգմանությունը հրատարակող Ռուսական գրահրատարակչության մամլո հաղորդագրությունում:
MIGnews-ի հաղորդմամբ «Ջոն Սմիթի պատմությունը» վեպի ձեռագիրը ժամանակին Քոնան Դոյլը ուղարկել էր հրատարակչին, սակայն ճանապարհին այն կորել էր, և հեղինակը ստիպված էր այն վերականգնել հիշողությմբ:
Գտնված տեքստը ընդհատվում է 6-րդ գլխում, սակայն դա բավականին ամբողջական աշխատություն է:










