Ջիգարխանյանը Հայաստանում իր արձանի բացմանը չի մասնակցել (տեսանյութ)
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդացել է (հևոց, բարձր ջերմություն) և նրան շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։
Երեք տարի առաջ Ջիգարխանյանն ինսուլտ է ստացել։ Ռուսական Newsliga.ru կայքը հաղորդում է, որ անվանի դերասանը օստեոխոնդրոզ ունի, ինչպես նաև շնչառական ուղիների հետ կապված խնդիրներ։
Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացված խորովածի միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաև Ջիգարխանյանի արձանի բացման արարողությունը։ Ջիգարխանյանի փոխարեն, սակայն, արձանի բացումը կատարեց հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը. Ջիգարխանյանը, հավանաբար նաև վատառողջության պատճառով, Հայաստան չէր ժամանել։










