«Կորսված և գտնված Հայաստանում» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է (տեսանյութ)

13:21 • 20.09.11

Համացանցում է հայտնվել Lost & Found in Armenia («Կորսված և գտնված Հայաստանում») ֆիլմի թրեյլերը։ Ռոմանտիկ կատակերգական այդ ֆիլմը պատմում է հանգստանալու նպատակով Թուրքիա մեկնած ամերիկացի մի զբոսաշրջիկի մասին։

Զբոսանքներից մեկի ժամանակ երիտասարդի պարապլանի պարանները կտրվում են և փոթորիկը նրան քշում Հայաստան է հասցնում։ Տղան հայտնվում է հայկական մի գյուղում, որտեղ նրան մեղադրում են թուրք լրտես լինելու մեջ։ Այդ գյուղում տղան գեղեցիկ մի աղջկա է հանդիպում, որն էլ օգնում է տղային դուրս գալ ստեղծված դժվարին իրադրությունից։

Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը հայտնի է իր «Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում» ֆիլմով։