11 մլն դոլարով վաճառված կտավը հնարավոր է` կեղծ է
Ճապոնիայի խոշորագույն նկարիչներից մեկի` Սյույ Բեյհունայի «Ցզյան Բիվեյի մարմինը» կտավը, որը 2010թ. հունիսին վաճառվել էր 11 մլն դոլարով, կարող է կեղծ լինել, հայտնում է OpenSpace-ը:
Խարդախության մասին հայտնել են Պեկինի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտները, փաստելով, որ կտավը 80-ականներին նկարել է իրենց կուրսեցիներից մեկը` ուսումնառության նպատակով:
Նկարիչները ինտերնետում տեղադրել են մի քանի աշխատանք, որտեղ տարբեր ռակուրսներով պատկերված է բնորդուհին, որը շատ նման է Սյույ Բեյհունայի կտավի բնորդուհուն:
Եթե ապացուցվի, որ նկարիչները ճիշտ են, ապա այս գործարքը կհամարվի խոշորագույնը վերջին տարիներին վաճառված կեղծ նկարներից:










