Սան Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել «Գիշերը Երզնկայի վրա» ներկայացման պրեմիերան
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի է ունեցել «Գիշերը Երզնկայի վրա» ներկայացման ( համանուն պիեսի հեղինակը Սևան Նիկոլոսն է, որը նաև հայկական արմատներ ունի) պրեմիերան։ Ինչպես հաղորդում է ամերիկյան Sfexaminer.com կայքը, ներկայացումը պատմում է ԱՄՆ–ում հաստատված հայ փախստականների մի քանի սերունդների կյանքի մասին։ Պիեսի հիմնական հերոսներներն Արտավազդն ու Ալիսան են։ Արտավազդը,1913թ. փախչելով թուրքական հետապնդումներից, ԱՄՆ– է մեկնում, որտեղ հանդիպում և ամուսնանում է հայազգի Ալիսայի հետ։ Անցյալը, սակայն, Ալիսային հանգիստ չի տալիս. նա չի կարողանում մոռանալ թուրք զինվորների կողմից իր մանկահասակ քրոջ բռնաբարությունն ու սպանությունը, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների սպանությունը և, ի վերջո, հոգեբուժարանում է հայտնվում։ Այդ ամենի արդյունքում՝ Արտավազդի և Ալիսայի երեխան՝ Աղավնին, մի քանի տարի ստիպված է լինում այլ ընտանիքներում ապրել, ինչպես նաև որբանոցում և, ի վերջո, հրաժարվում է իր հայկական արմատներից....։










