Հիսուս-մաչոն որպես եկեղեցու վրա ուշադրություն գրավելու միջոց(լուսանկարներ)
Կարո՞ղ էր արդյոք Հիսուս Քրիստոսը լինել XXI դարի հերոս:
58-ամյա ամերիկացի նկարիչ Սթիվ Սոյերը կարծում է, որ լիովին կարող էր: Նկարչի նոր նախագիծը`Art4God-ը, որը կարելի է թարգմանել «արվեստն Աստծո համար», երիտասարդներին դեպի կրոնը գրավելու համար է:

Այս նկարում Հիսուսը դաջվածք է ցուցադրում: Դրանք լայն տարածում էին գտել Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում` մարգինալներին և հանցագործներին տարանջատելու համար:
Օգտագործելով բարի, մկանուտ և գեղեցիկ տղամարդու կերպարը, Սոյերը ուզում է, որ կրոնը ներթափանցի ժամանակակից տարատեսակ իրողություններ:

Այս տեսարանում, օրինակ, Հիսուսն օգնության ձեռք է մեկնում թմրամոլին. «Սա միջոց է ցույց տալու, որ Հիսուսը հենց ձեր մեջ է»,- ասում է նկարիչը:
Սթիվ Սոյերը ապրում է Կենտուկի նահանգում, բայց հաճախ է շրջում ԱՄՆ-ով` տարածելով իր նկարներն ու գաղափարները:

«Կոտրված տիկնիկները» նկարում նա անդրադառնում է երեխաների հանդեպ բռնության խնդրին. « Ես չգիտեմ, թե ինչպես Հիսուսը կանդրադառնար այդ խնդրին 2000 տարի առաջ: Անկեղծ ասած ինձ համար միևնույն է: Ես ցանկանում եմ ստեղծել մեր ժամանակի համար արդիական սրբապատկերներ»,- հայտարարել է Սոյերը:

Այս նկարը կոչվում է «իմ հոգու սիրելին»: «Շատ մարդիկ` հիմնականում կանայք, ասում էին ինձ, որ տեսել են Հիսուսին երազում: Նա գալիս էր և պարում նրանց հետ»,- ասում է Սոյերը, ավելացնելով, որ նկարի վրայի աղջնակն իր դուստրն է:

Նկարիչն իր «խաչակրած արշավանքում» միայնակ չէ: Գոյություն ունեն բազմաթիվ գրքեր, ամսագրեր ու բլոգներ, որոնք փորձում են կրոնական թեմաները ներկայացնել ժամանակակից մոտեցմամբ:

Սոյերն ուզում է, որ իր կերպարները ոգեշնչեն և մղեն կրոնական արթնության: Բայց նրա նկարները դուր չեն գալիս պահպանողական քրիստոնյաներին: Նրանց թվում է, որ հեղինակը`կենտրոնանալով միայն Հիսուսի մարմնի վրա, մոռացել է հարցի հոգևոր կողմը:

Իսկ նկարիչը պատրաստ է պաշտպանել իր մոտեցումը. «Մեզ մոտ կոմիքսային մտածելակերպ է, և ես չեմ կարծում որ այդ ամենը չի կարելի կիրառել նաև կրոնում: Ես նույնիսկ վստահ չեմ, որ մենք ինչ-որ նոր բան ենք անում»,- ասել է Սոյերը Բի Բի Սի-ն տված հարցազրույցում:











