R.E.M-ը ավարտում է իր կարիերան
R.E.M հայտնի ռոք խումբը որոշել է ավարտել ավելի քան 30 - ամյա կարիերան:

«Մենք ցանկանում ենք հայտնել, որ որոշում ենք ընդունել ավարտել R.E.M խմբի ելույթները:
Ավարտում ենք կարիերան մեր երկրպագուների հանդեպ մեծ երախտագիտության և գոհունակության զգացումով, նաև մեծ ուրախությամբ այն ամենի համար ինչին մենք հասել ենք», - ասված է խմբի պաշտոնական կայքում:

R.E.M.-ը, որի կազմում են սոլիստ Մայքլ Սթայփը, կիթառահար Պիտեր Բաքը, բասկիթառահար Մայք Միլսը և թմբկահար Բիլ Բերրին` 1980 թվականից թողարկել է 15 ալբոմ: Վերջին ալբոմը լույս է տեսել այս տարվա սկզբին:










