Սանկտ-Պետերբուրգը նեղացրել է Բրիթնի Սփիրզին
Ամերիկյան փոփ-աստղ Բրիթնի Սփիրզի ելույթը` «Ճակատագրական կինը» նոր շոուով, Պետերբուրգում անցել է կիսադատարկ դահլիճում:
MIGnews-ը գրում է, որ ելույթի ընթացքում Բրիթինին հանդես է եկել մի քանի տասնյակ կերպարներով ու հագուստներով: Բացի իր նոր`այս գարնանը թողարկված 7-րդ ալբոմի երգերից, երգչուհին կատարել է նաև մի քանի հին երգեր:
Դահլիճը, սակայն, չեն լցրել անգամ յուրահատուկ ներկայացումը` շարժական դեկորներով և մի քանի տոննա սարքավորումներով, բազմաթիվ հատուկ էֆեկտներով, ու երգչուհու թարմ երգացանկը:










