Սեզարիա Էվորայի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել
Կաբո–Վերդեից աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի` սեպտեմբերի 29-ին Երևանում ծրագրված համերգը չեղյալ է հայտարարվել: Այս մասին tert.am-ին տեղեկացրեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, երեկ ուշ երեկոյան հաստատվել է, որ երգչուհին ուղեղի կաթված է տարել. նա այլևս չի կարող վերադառնալ մեծ բեմ:
Չեղյալ են հայտարարվել երգչու բոլոր համերգները. աշնանային շրջագայությունը պետք է մեկնարկեր Հայաստանից, ավարտվեր Մեծ Բրիտանիայում:
Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համերգի համար վաճառված տոմսերի գումարն ամբողջությամբ կվերադարձվի: Մարդիկ կարող են ներկայանալ և ստանալ իրենց գումարները: Նշենք, որ համերգի բոլոր տոմսերը օրեր առաջ սպառվել էին:
Փառատոնի գլխավոր մենեջերի տեղեկացմամբ` հնարավոր է «Խրոնոգրաֆ» ընկերության հետ պայմանավորվածությամբ համերգը պահպանվի, փոխարինվի արտիստը. հարցը դեռևս հաստատված չէ, քննարկման փուլում է:










