Փոլ Մակ-Քարթնին բալետ է գրում
Հայտնի «բիթլ» Փոլ Մակ-Քարթնին պարտիտուր է գրել «Օվկիանոսի արքայությունը» բալետի համար, որի բեմադրությունը կայանալու է Նյու-Յորքում։
Պրեմիերայից առաջ նախկին ռոք աստղը խոստովանել է, որ առանձնապես չի հետաքրքրվել բալետով, մինչև այն պահը, երբ սկսել է զբաղվել այս նախագծով։
«Ես շատ քիչ բան գիտեմ բալետի մասին: Գիտեմ միայն «Կարապի լիճ»-ն ու «Մարդուկ-Ջարդուկ»-ը»,- խոստովանել է նա:
Մակ-Քարթնիի դուստրը` Ստելլան, բալետի պարողների կոստյումների դիզայներն է: Ի դեպ, սա հոր և դստեր առաջին համագործակցությունն է. հաղորդում է BBC-ն:










