Զուգագուլպաներով ու բարձրակրունկ կոշիկներով պարող տղաների աշխարհահռչակ խմբի անդամներից մեկը հայ է (տեսանյութ)

19:06 • 25.09.11

Kazaky խումբն ստեղծվել է մեկ տարի առաջ։ Խմբի կազմում են 27–ամյա Արթուր Գասպարյանը Հայաստանից, Ֆրանչեսկո Բորգատոն Իտալիայից, և խմբի կորիզը համարվող ուկրաինացիներ 30–ամյա Օլեգ Ժեժելն ու 21–ամյա Կիրիլ Ֆեդորենկոն։ Բոլորը բարձրագույն կրթություն ունեն, իսկ Արթուրը նույնիսկ Ուկրաինայի ազգային օպերայի մեներգիչ է եղել։

Նրանց առաջին՝ In The Middle հոլովակը կես տարում 2 մլն–ից ավելի դիտում ունեցավ Youtube–ում։ Իսկ Միլանում Նորաձևության շաբաթվա շրջանակում Dsquared ապրանքանիշի ցուցադրության ժամանակ նրանց ելույթից հետո տղաներին սկսեցին համերգների հրավիրել ամբողջ աշխարհում։ Չնայած դրան, տղաների համերգը Ուկրաինայում օրերս բավական վատ ընդունելության է արժանացել։ Պատճառն այն է, որ տղաները դիրքավորում են իրենց որպես միասեռականներ, ինչը եթե հաջողության գրավական է Եվրոպայում, ճիշտ հակառակ արդյունքը կարող է ունենալ նախկին ԽՍՀՄ պետություններում։ Ռուսաստանում նրանց ելույթները բազմիցս արգելվել են։

14 սանիմետրանոց կրունկներով ու զուգագուլպաներով պարող տղաների 30 րոպեանոց մեկ ելույթը կորպորատիվ երեկույթներում Եվրոպայում արժե 10 հազար դոլար։