Էրդողանն իր ինքնաթիռով Թուրքիա է բերել «Հոգնած Հերակլեսին»
Բոստոնի գեղարվեստի թանգարանը 20 տարի բանակցելուց հետո Թուրքիային է վերադարձրել «Հոգնած Հերակլեսի» մարմարե արձանի մի մասը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Արձանի վերին հատվածը կիրակի տեղափոխվել է Թուրքիա ինքնաթիռով, որում գտնվում էր նաև վարչապետ Էրդողանը: Բոստոնի գեղարվեստի թանգարանը իր այդ որոշումը որակել է որպես «բարի կամքի դրսևորում»:
Թուրքիան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ արձանը գողացվել է Պերգեից 1980-ականների պեղումների ժամանակ: Այնտեղ, Անթալիա հանգստավայրից ոչ հեռու, գտնվում են հին հունական քաղաքի ավերակները:
Արձանի ներքևի հատվածն այժմ Անթալիայի թանգարանում է: Արձանի վերին և ստորին հատվածների միասնությունը հաստատելու համար 1992թ. Բոստոն էր մեկնել Թուրքիայի պատվիրակությունը որպես ապացույց իրենց հետ տանելով արձանի ներքևի հատվածի գիպսե պատկերը:
Մարմարե «Հոգնած Հերակլեսը» անտիկ շրջանի հայտնի արձաններից է, որը Ք.ա. 4-րդ դարում հույն քանդակագործ Լիսիպպի հեղինակած և մեր օրեր չհասած քանդակիհռոմեական կրկնօրինակն է: Մեկուկես մետրանոց քանդակը հայտի է եղել Հռոմում, դրա կրկնօրինակները զարդարել են մի շարք դղյակներ: Այն 1900 տարեկան է:
Վարչապետի խոսքերով Թուրքիան ակտիվ պայքարում է իր մշակութային արժեքների վերադարձման համար և արդեն տարբեր երկրներից մոտ 4000 նմուշ է վերադարձրել:










