Լոնդոնում հայերեն կբեմադրվի Շեքսպիր

00:13 • 29.09.11

Լոնդոնյան օլիմպիական խաղերից առաջ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայանալու է մշակութային օլիմպիադա։ Այս մասին տեղեկացրեց «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոն» լրատվական ծրագիրը։

Շեքսպիրյան ժամանակներից հայտնի «Globe» թատրոնում կազմակերպված մշակութային օլիմպիադայի շրջանակում բեմադրվելու են Շեքսպիրի բոլոր 37 պիեսները։ Դրանք ներկայացվելու են 37 լեզուներով, այդ թվում և՝ հայերենով։