Պրահայում մահացածների աճյունից ստեղծված նկարներ են ցուցադրվել

14:49 • 30.09.11

Պրահայում բացվել է մարդկանց աճյունից ստեղծված նկարների սկանդալային ցուցահանդեսը։
Ինչպես հայտնում է Korrespondent-ը, նկարների հեղինակը չեխ նկարիչ Ռոման Տիցն է։ Նա հավաստիացնում է, որ կտավներ նկարելիս օգտագործել է այն մահացած մարդկանց աճյունը, որը չի տեղավորվել աճյունասափորների մեջ, որոնք բաժանվում են մահացածների հարազատներին։

«Կրեմատորիաներում միշտ շատ մոխիր է մնում, և աշխատողները չգիտեն, ինչպես վարվել դրա հետ»,–պարզաբանել է Ռոման Տիցը։
Պրահայի Dvorak Sec Contemporary պատկերասրահում բացված ցուցահանդեսը մեծ սկանդալ է առաջացրել Չեխիայում. բացման առաջին օրը պատկերասրահի մոտ նկարները տեսնել ցանկացողների երկար հերթեր են գոյացել։

Տիցը համբավ է ձեռք բերել շնորհիվ «Միջուկային պայթյուն» ակցիայի, երբ չեխական հեռուստատեսության եթերում նկարիչը կոտրելով հեռուստատեսության ցանցը և հայտնվելով ուղիղ եթերում՝ ցույց է տվել, թե ինչպես է միջուկային ռումբը իբրև պայթում Պրահայից ոչ հեռու։