«Իմ անունն է» մրցույթում հաղթեցին «Էմինեմը» և «Ալեքսանդր Սերովը»

01:18 • 03.10.11

Այսօր կայացավ «Շանթ» հեռուստաընկերության «Իմ անունն է» հեռուսաշոուի եզրափակիչ համերգը, որից հետո հրապարակվեցին հաղթողների անունները։ Փոքրերի խմբում հաղթող ճանաչվեց «Էմինեմ»-Հակոբ Բաբայանը, մեծերի խմբում՝ «Ալեքսանդր Սերով»-Արթուր Ղազարյանը։ Նմանակումների այս անսովոր աշխարհում ժյուրիի անդամներն էին բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, «Vitamin» ակումբի սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը և «Աստղիկներ» համույթի ղեկավար Լիլիթ Դանիելյանը։

Եզրափակիչ համերգը բացեց «Վիկտոր Ցոյը», ով հանդես եկավ «Կինո» երգով, «Միայն ես և դու»՝ երգեցին «Նունե Եսայանը» և Արսեն Գրիգորյանը, «Օպերայի ուրվականը» կատարեցին «Սառա Բրայթմանն» ու «Ալեքսանդր Սերովը», «Come on Over» կատարեցին «Սիրոշոն», «Էմինեմը», «Ավրիլ Լավինը», «Էրիկ Սաադեն», «Բարբըրը Սթրեյզընդը» և «Ջասթին Բիբերը», «I will always love you» երգով հանդիսատեսին հմայեց «Ուիթնի Հյուսթընը», «Թամամ աշխարհ պտուտ էկա» երգեցին «Եվա Ռիվասը» և «Գուրգեն Դաբաղյանը», «Մայլի Սայրըսն» ու «Շակիրան» կատարեցին «Գեղեցիկ սուտասան» հիթը, երկու Ալլա Լևոնյանները՝ Ալլա Լևոնյանն ու «Ալլա Լևոնյանը», միասին կատարեցին «Մայրիկ» երգը, «Ռիհաննան» և «Էմինեմ»-ը «a Lie» հիթը։ Համերգը եզրափակվեց «We are family» երգով. միասին կատարեցին բոլոր ֆինալիստները։

Բոլոր մասնակիցները «Շանթ» ՀԸ-ի կողմից ստացան պատվոգրեր, տարբեր նախագծերի մասնակցելու առաջարկներ, հաղթողները նաև՝ տնային կինոթատրոններ։