Հայտնի է դարձել Մայքլ Ջեքսոնի հետմահու ալբոմի թողարկման ամսաթիվը

13:59 • 05.10.11

Մայքլ Ջեքսոնի հետմահու Immortal ալբոմը լույս կտեսնի նոյեմբերին: Ալբոմում ընդգրկված կլինեն երգչի մի քանի հիթեր` վերամշակված տարբերակով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ալբոմում ներառված կլինեն Jackson 5 խմբի ABC հիթի այլընտրանքային տարբերակը, հայտնի երգերի պոպուրի և They Don't Really Care About Us երգը երգչախմբի կատարմամբ:

Երաժշտական դիզայներ Քևին Անտունեսը նշում է, որ ալբոմը ստեղծվել է Ջեքսոնի երաժշտության, նրա ընտանիքի և միլիոնավոր երկրպագուների հանդեպ սիրով ու հարգանքով:

Ալբոմը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 21-ից: