Կրիստինա Օրբակայտեն երգեց Երևանում
Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում երեկ երեկոյան ռուսական էստրադայի հանրաճանաչ երգչուհի Կրիստինա Օրբակայտեն հայ հանդիսատեսի համար երգեց իր երգացանկի ամենասիրված երգերը:
Մոտ մեկ ժամ տևած մենահամերգի ժամանակ հնչեցին «Перелетная птица», «Каждый день с тобой», «Белая панама», «Свет твоей любви», «Мир в котором я живу» և այլ սիրված երգեր: Դահլիճը լի էր հանդիսականներով, Օրբակայտեի ելույթն ընդունվում էր բուռն ծափերով։
Երգչուհին Հայաստանում էր «Յունիբանկ»-ի հրավերով մեկօրյա այցով՝ բանկի հիմնադրման 10-ամյակի առթիվ տոնական երեկոյին իր կատարումներով հայ հանդիսականի համար տոնական երեկոյի առանձնահատուկ գեղեցկությունն ապահովելու:
Նշենք, որ Օրբակայտեն Հայաստանում եղել է վեց տարեկանում, իր մայրիկի՝ ռուսական փոփ երգի թագուհի Ալլա Պուգաչովայի հետ։










