Շակիրան ԱՄՆ նախագահի խորհրդական է դարձել
ԱՄՆ նախագահ Բ. Օբաման կոլումբիացի երգչուհի Շակիրային ընդգրկել է իր (ԱՄՆ իսպանալեզու բնակչության կրթության բարելավման հարցերով) խորհրդականների խմբի կազմում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
34 ամյա Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլլը հայտնի է ոչ միայն իր երաժշտական հաջողություններով (երգչուհին տասնյակ մրցանակներ է ստացել, որոնց շարքում «Գրեմմի»-ի երկակի դափնեկիր է), այլև՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեությամբ:
1997 թվականին երգչուհին հիմնել է Fundacion Pies Descalzos («Բոկոտն հիմնադրամ») կազմակերպությունը, որի նպատակը Լատինական Ամերիկայի և հատկապես Կոլումբիայի չքավոր ընտանիքների համար դպրոցներին միջոցներով ապահովելն է:
Շակիրան նաև ՅՈՒՆԻՍԵՖ - ի «բարի կամքի դեսպան» է:










