Հոլիվուդում Զորրոյի մասին նոր ֆիլմ կնկարահանվի

16:19 • 07.10.11

Sony Pictures ընկերությունը պատրաստվում է Զոռոյի մասին նոր ֆիլմ նկարահանել: Սա ոչ թե նախկին ֆիլմերից որևէ մեկի ռիմեյքը կլինի, այլ օրիգինալ ժապավեն` հիմնված չիլիացի գրող Իսաբել Ալիենդեի վեպի վրա: Այս մասին հայտնում է Deadline կայքը:

Զորրոյի մասին վերջին ֆիլմը նկարահանվել էր 2005թ., գլխավոր դերը խաղում էր Անտոնիո Բանդերասը: Ֆիլմը 1998թ. նկարահանված «Զորրոյի դիմակ» ֆիլմի շարունակությունն էր, որում նույնպես նկարահանվել էր Բանդերասը:

Հիշեցնենք, որ այժմ Sony Pictures-ը զբաղված է «Սարդ մարդը 4» ֆիլմի նկարահանումներով, որը հանդիսատեսի դատին կհանձնվի 2012թ.: