Բացահատված է Կիրկորովի սկանդալային պահվածքի գաղտնիքը

22:02 • 08.10.11

Ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովը պատրաստ է ամեն ինչի հանուն PR-ի, հաղորդում է novostey.com-ը:

«Աստղերը, հանուն փառքի շատ բանի են պատրաստ: Ֆիլիպ Կիրկորովը բացառություն չէ: Էստրադայի «արքան» ինքնուրույն է մշակում սկանդալային միջոցառումների նախագծերը, որտեղ չկան ոչ հանցագործներ, ոչ էլ տուժողներ», - նման կարծիք է հայտնել Կիրկորովի նախկին տնօրեն Օլեգ Նեպոմնյաշչին:

Նա գտնում է, որ Կիրկորովն ինքն է իր շուրջ տեղի ունեցող բոլոր սկանդալների կազմակերպիչն ու ռեժիսորը: Դրանց արդյունքում Ֆիլիպին երբեք չեն մոռանում, նրա անունն անընդհատ հնչում է, իսկ նրա կյանքի մանրամասները հաճույքով քննարկվում են հասարակ մարդկանց շրջանում: