Լոնդոնում կվերականգնվի աշխարհի հնագույն վագոնը

20:06 • 08.10.11

Լոնդոնի տրանսպորտի թանգարանը (700 հազար դոլար) դրամաշնորհ է ստացել աշխարհում ամենահինը համարվող վագոնի վերականգնման համար: Այն  նորից կշահագործվի 2013-ից, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

№353 վագոնի վերականգնումը նվիրված է Լոնդոնի մետրոպոլիտենի 150-ամյակին, որը նույնպես աշխարհում ամենահինն է:
№353-ը կվերականգնեն հին գծագրերով: Վագոնը կառուցվել էր 1892թ.  և շահագործվել մինչև 1905թ., երբ լոնդոնյան մետրոն էլեկտրաֆիկացվեց:

150-ամյակի տոնակատարություններից հետո ևս վագոնը կծառայի հանրությանը` հայտնվելով Լոնդոնի և Անգլիայի հարավ-արևելքի տարբեր հնագույն կայարաններում: