Քրիստինա Ագիլերան խայտառակվել է համերգի ժամանակ (լուսանկարներ)

21:45 • 10.10.11

Մեծ Բրիտանիայում, Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված «Michael Forever - The Tribute Concert» համերգի ժամանակ, բազմաթիվ հանրաճանաչ աստղերի շարքում հանդես է եկել նաև Քրիստինա Ագիլերան, միայն թե նրա արտաքինն ու հագուստն անհամատեղելի են եղել միջոցառմանը: Ագիլերան Ջեքսոնի սիրած` «Չարլի Չապլինի ժպիտը» երգը կատարել է չափազանց կարճ և մարմինն ընդգծող հանգուստով:

Շիկահեր աստղը, ով վերջերս է բաժանվել ամուսնուց և, որոշ տվյալներով, սկսել է չարաշահել խմիչքի օգտագործումը` վերջին շրջանում գիրացել է: Սակայն դա չի խանգարել նրան բեմ դուրս գալ էրոտիկ հագուստով` բաղկացած միայն բաճկոնից, սև ներքնազգեստից և ցանցավոր զուգագուլպաներից. հաղորդում է Комсомольская правда-ն:

Երգչուհու գզգզված մազերն ավելի են ընդգծել նրա կերպարի գռեհկությունը: Ագիլերայի տեսքը իսկապես արտասովոր է եղել: Լավ է, որ մինչև մյուս ելույթը, երգչուհին ավելի պատշաճ և օրվան հարմար սև կոստյում է հագել: