Փոլ Մակքարտնին համերգ կտա Մոսկվայում

19:32 • 10.10.11

The Beatles լեգենդար խմբի նախկին երաժիշտ Փոլ Մակքարտնին եվրոպական Band On The Run անվանումը կրող համերգային շրջագայության շրջանակում հանդես կգա Մոսկվայում: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Համերգը տեղի կունենա հոկտմբերի 14-ին «Օլիմպիսկի» համալիրում: Երգիչը ցանկություն է հայտնել նաև հանդիպել «երկրի ղեկավարության հետ»:

Մակքարտնիի շրջագայությունը կընդգրկի 11 քաղաք: Այն կսկսվի Դուբայում, այնուհետ նա կմեկնի Բոլոնիա, Միլան, Փարիզ, Քյոլն, Լոնդոն, Ստոկհոլմ, Հելսինկի, Ռուսաստան, Մանչեսթեր և դեկտեմբերի 20-ին ավանդական ամանորյա համերգով կավարտի իր շրջագայությունը Լիվերպուլում: