Բեյոնսեին մեղադրում են պարային շարժումները գողանալու համար (տեսահոլովակներ)

11:07 • 11.10.11

Բելգիացի խորեոգրաֆ Աննե Թերեզա Դը Կեերսմեկերը երգչուհի Բեյոնսեին մեղադրել է իր պարային շարժումները պատճենելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Կինը պնդում է, որ Countdown տեսահոլովակում երգչուհին կրկնում է իր բեմադրած «Վարդերը պարում են վարդերի հետ» և Achterland պիեսի շարժումները:

«Ես ոչինչ չգիտեի այդ մասին: Չեմ զայրանում, բայց դա հեղինակային իրավունքի խախտում է: Դա գողություն է: Նրանք պարզապես վերցրել են իմ պարից որոշ հատվածներ»,- հայտնել է խորեոգրաֆը:

Տեսահոլովակում կրկնօրինակվել են ոչ միայն պարային շարժումները, այլև հագուստները:

«Ես տեսել եմ, թե ինչպես են իմ աշխատանքները կրկնօրինակում աշակերտները, և պատկերացրեք` նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվել»,- դժգոհել է Կեերսմեկերը: