Բիլանի տեսահոլովակում նկարահանվել է գլխավոր «վամպիր» Յեն Սոմերհալդերը
Վերջին տարիների գլխավոր «վամպիր»-ը` Յեն Սոմերհալդերը, նկարահանվել է Դիմա Բիլանի նոր տեսահոլովակում: Բիլանն անձամբ է հրավիրել Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող Յենին` իր նոր տեսահոլովակում նկարահանվելու համար:
Նկարահանումները տեղի են ունեցել Լոս-Անջելեսում` բաց երկնքի տակ: Տեսահոլովակի սցենարը դեռևս խիստ գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ Սոմերհալդերն անձամբ է այն խմբագրել, գրում է novostey.com-ը:
«Դերասանին սկզբում մի քանի դրվագ դուր չեկավ»,- պատմել է տեսահոլովակի ռեժիսորի օգնական Մարիան. «Դիմայի համար այդ դրվագներն այնքան էլ սկզբունքային չէին, այդ պատճառով էլ մենք հեշտությամբ ընդառաջեցինք և արեցինք այնպես, ինչպես ուզում էր Յենը»:

Նոր տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա Դիմա Բիլանի առաջիկա մենահամերգի ժամանակ: Ինչպես կարծում է երգչի գլխավոր պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, այս անգամ նրանք իսկական «ռումբ» են նկարել, որը հեղաշրջում կանի ռուսական շոու բիզնեսում:










