Ռիհաննան աշխարհի ամենասեքսուալ կինն է (լուսանկարներ)

22:50 • 11.10.11

Esquire ամսագիրը կազմել է ժամանակակից աշխարհում ամենասեքսուալ կանանց վարկանիշը: Ցանկը գլխավորում է երգչուհի Ռիհաննան:
Ամսագրի նոյեմբեր ամսվա համարում, որըկթողարկվի այս շաբաթվա ընթացքում, հրապարակված են Ռիհաննայի մի շարք «բաց» լուսանկարներ, որոնց հեղինակը Ռասսել Ջեյմսն է:

Esquire-ի վարկանիշային ցուցակում հայտնված 15 ամենասեքսուալ կանանցից 5-ը ծնվել կամ մեծացել են նախկին ԽՍՀՄ քաղաքացիների ընտանիքներում:
Ռիհաննայից բացի 15 ամենասեքսուալ կանանց շարքում են

«Տրանսֆորմերներ-3» ֆիլմի աստղ` Ռոզի Հանինգտոն-Ուայթլին

դերասանուհի Էմմա Սթոունը

երգչուհի Բեյոնսեն

ջազային կատարող, 2011 թվականի «Գրեմմի»-ի «տարվա լավագույն նոր կատարող» անվանակարգի մրցանակակիր Էսպերանսա Սփոլդինգը

լեհ-իտալական ծագմամբ դերասանուհի Մարիա Բելլոն

դերասանուհի և «Ամերիկյան գլադիատորներ» շոուի մասնակից Ջինա Կարանոն

ֆուտբոլիստ Հոուփ Սոլոն

դերասանուհի Միլա Կունիսը (Esquire-ն շեշտում է, որ նա ծնվել է ԽՍՀՄ -ում)

դերասանուհի և ռեժիսոր Վերա Ֆարմինգը, ով Ուկրաինայից արտագաղթածների ընտանիքում է ծնվել

դերասանուհի և մոդել` Ռուսաստանում ծնված Օլգա Ֆոնդան (Չակովա)

էստոնուհի մոդել Կարմեն Պեդառուն

Բելոռուսից թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան

դերասանուհի Բրիտտանի Սնոուն

դերասանուհի Ֆիոնա Գուբելմանը

 և դերասանուհի Ջենիֆեր Մորրիսոնը