Վերադարձի փառատոնի շրջանակում վաղը հանդես կգան Ջոն Հոդյանն ու Բեթ Ուիլյամսը

11:57 • 13.10.11

Վերադարձի դասական երաժշտության հինգերորդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակից, կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Հոդյանը, սոպրանո Բեթ Ուիլյամսի, «Լույս» վոկալ կվինտետի, «Երևան» լարային քառյակի համերգը:

Ծրագրում` «Նաղաշ», «Էպիֆանի»։

Կոմպոզիտոր Ջոն Հոդյանը ստեղծագործում է մի շարք ժանրերում՝ դասականից մինչև ջազ, ռոք և ռեփ, ավանդականից մինչ ավանգարդ:

Բեթ Ուիլիամսը՝ անվախ մենակատարը, իր չորս օկտավա ընդգրկող ապշեցնող ձայնով դյութել է ամերիկյան և եվրոպական հանդիսատեսին «իր գործիքի ակնբախ գեղեցկությամբ և ձայնի զգացմունքայնությամբ» («Sing Out!» ամսագիր):

Վերադարձի փառատոնն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 24-ին: