Ամերիկացի կենսագիրները պնդում են, որ Վան Գոգն ինքնասպան չի եղել

16:44 • 17.10.11

Հոլանդացի աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ Վան Գոգն ինքնասպան չի եղել. նա  մահացել է դժբախը պատահարի հետևանքով։

Ինչպես հաղորդում է ռուսական Itar-tass.com կայքը, նման եզրահանգման են եկել ամերիկացի պատմաբան–արվետագետներ Սթիվեն Նայֆեհը և Գրեգորի Ուայթ Սմիթը՝ նախկինում անհայտ մի շարք նամակներ ուսումնասիրելու արդյունքում։

Մեծ նկարչի մահվան վարկածը նրանք շարադրել են «Վան Գոգի կյանքը» վերտաոությամբ գրքում։

Պատմաբանների ենթադրություններն արմատապես տարբերվում են ընդունված այն վարկածից, թե նկարիչն ինքնասպան է եղել։ Այլ կենսագիրների համաձայն՝  հոգեկան հիվանությամբ տառապող Վան Գոգը 1890թ. հուլիսի 29–ին  նկարելու համար անհրաժեշտ պարագաներով զբոսանքի էր դուրս եկել (ֆրանսիական Օվեր Սյուր Ուազ մունիցիպալիտետում) և անհայտ պատճառներով կրակել կրծքին. երկու անց էլ արյան կորստից մահացել էր։

Սթիվեն Նայֆեհը և Գրեգորի Ուայթ Սմիթը վստահեցնում են, որ Վան Գոգի վրա պատահաբար երկու գյուղացի անչափահասներ են կրակել։