Շուտով մեծ էկրան կբարձրանա «Փեսացուն կրկեսից» հայկական կինոկատակերգությունը (տեսանյութ)

23:15 • 19.10.11

«Շարմ Հոլդինգը» և «Արմենիա TV»-ն ներկայացնում են «Փեսացուն կրկեսից» կինոկատակերգությունը` հոկտեմբերի 25-ից «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: Այդ մասին տեղեկանում ենք «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական կենտրոնի կայքից։

Կինոկատակերգության ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը։

Դերերը կատարում են Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Նարեկ Դուրյանը և Սոս Ջանիբեկյանը: