Շվարցենեգերը կինո է վերադառնում
Նախկին կուլտուրիստ, հոլիվուդյան մարտաֆիլմերի հայտնի աստղ և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը վերադառնում է կինեմատոգրաֆիա: Նյու-Մեքսիկոյում նա մասնակցում է «Վերջին մարտը» ֆիլմի նկարահանումներին:
«Նկարահանումների առաջին օրն ուղղակի ֆանտաստիկ է անցել: Շատ շնորհակալ եմ նկարահանող խմբին և մաղթում եմ, որ այսպես էլ շարունակեն»,- երեքշաբթի օրը Շվարցեներգերը գրել է «Twitter»-ի իր անձնական բլոգում:
Վեստերնի սցենարը հատուկ գրվել է տարեց մարդու համար (Շվարցեներգերը 64 տարեկան է):
«Հոլիվուդ րիփորթերի»-ի տեղեկություններով` ֆիլմի ռեժիսորը Չժի Վուն Կիմն է` կրիմինալ դրամայի վարպետը, ով նկարահանել է «Դառնություն և քաղցրություն» ֆիլմը:
«Վերջին մարտը» ֆիլմի սյուժեն, բավականին պարզ է. նարկոկարտելի պարագլուխը փախչում ամերիկյան դատարանի դահլիճից և մարդասպանների բանդայի հետ սլանում է դեպի Մեքսիկայի սահմանը: Նարկոբարոնի ճանապարհին հայտնված միակ խոչընդոտը բանից անտեղյակ սահմանամերձ գյուղի շերիֆն ու իր անփորձ օգնականներն են:
Այս տարվա մայիսին Շվարցենեգերը դադարեցրել էր բոլոր ընթացիկ նախագծերը: Դրանք են` պրոդյուսեր Ալբերտ Ռուդդի «Մաչոյի լացը» ֆիլմը, «Վերջին մարտը» վեստերնը և «Գուբերնատոր» կոմիքսների շարքը: Այդ որոշումը պայմանավորված էր անձնական խնդիրներով. հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:










