«Իսկ մենք՝ սև ակնոց, սև կոշիկ, սև մատիտ». ներկայացվել է «Գործակալներ» նոր տեսահոլովակը
«Շարմ հոլդինգը» թողարկել է նոր տեսահոլովակ՝ հեռուստահաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն ու ռեփեր A.Chilla-ն միասին ներկայանում են՝ որպես անվտանգության գործակալներ և պատմում գործակալական արկածախնդրության և սիրո մասին։
Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Հոլիվուդյան՝ գործակալների շքեղ կյանքի, խելացնոր մասնագիտական ունակությունների և առանձնահատուկ սարքավորումների մասին ֆիլմերի մոտիվներով կառուցված այս աշխատանքում կան նաև հայկական քոչարիի տարրեր, գեղեցիկ ավտոմեքենաներ և, իհարկե, կիսամերկ աղջիկներ։
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Oh2vFNXWDKY#!










