Մեթ Դեյմոնը ռեժիսոր կդառնա և գարնանը Warner Bros-ի հետ համատեղ ֆիլմ կնկարահանի

02:32 • 21.10.11

Հոլիվուդի ամենահեղինակավոր դերասաններից մեկը՝ Մեթ Դեյմոնը որոշել է ուժերը փորձել նաև ռեժիսուրայի մեջ` հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Հայտնի 41-ամյա դերասանը The Office սերիալի դերասան Ջոն Կրասինսկու հետ համատեղ է գրել ֆիլմի սցենարը, և անձամբ նպատակ ունի գլխավոր դերը մարմնավորել: Նա կներկայացնի մի առաքիչի, ով հայտնվում է հերթական փոքրիկ մի քաղաքում և հանկարծ հասկանում է, որ պետք է կյանքի վերաբերյալ իր պատկերացումները վերանայի:

Ֆիլմի նախագիծը դեռ անուն չունի, բայց փոխարենն ունի Warner Bros-ի աջակցությունը. նկարահանումների մեկնարկը նախատեսվում է սահմանել գարունը: